(374 10) 52-45-19


Մեր ծառայությունները






 

 

Լաբորատոր փորձարկումներ


  Նարեկ ԳՀ ՓԲ Ընկերության կազմում գործում է փորձարկման լաբորատորիա` հավատարմագրման վկայագիր N AST- 001.Q- 0014- 2010, նույնականացման նշագիրը E03:

  Փորձարկման լաբորատորիան հագեցված է անհրաժեշտ բոլոր չափման միջոցներով և սարքավորումներով, որոնք ստուգաչափված և վկայագրված են Չափագիտության Ազգային Ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից:

  Լաբորատորիայի աշխատակիցների կազմում ընդգրկված են բարձր մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր բազմաթիվ անգամ վերապատրաստվել են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրի հեղինակավոր ընկերություններում և ձեռնարկություններում:

  Փորձարկման լաբորատորիան ծառայություն է մատուցում`
  • սերտիֆիկացնող մարմիններին;
  • իրավաբանական և ֆիզիկական անձանց;
  • պետական մարմիններին;
  • հասարակական կազմակերպություններին:

  Փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջներին համապատասխան:


Մեր գործընկերները














© Բոլոր իրավունքները պատկանում են «Նարեկ» Գիտահետազոտական ՓԲԸ -ին           Կայքի ձևավորում `