Ֆիզիկական անձանց սերտիֆիկացում

bt_bb_section_bottom_section_coverage_image

Ֆիզիկական անձանց սերտիֆիկացում

          Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինն իր գործունեությունն իրականացնում է համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 170242014 ստանդարտի պահանջների և մարմնի կողմից մշակված ընթացակարգերի:
          Սերտիֆիկացման աշխատանքները կատարվում են հավատարմագրման ոլորտի շրջանակներում:
          Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման փորձագետների կազմում ընդգրկված են մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են հեղինակավոր ընկերություններում և ձեռնարկություններում:
         Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի պատվիրատուները տարբեր ոլորտների ընկերություններ են, անհատ մասնագետներ, ովքեր ցանկանում են ստանալ որակավորում՝ տարբեր ոլորտներում:

 Անձանց սերտիֆիկացման մարմինը պաշտոնական հարցման դեպքում պարտադիր կարգով ստուգում և տրամադրում է տեղեկատվություն այն մասին՝ արդյոք սերտիֆիկացված անձը տիրապետում է գործող սերտիֆիկատի իրավասությանը՝ նշելով այդ սերտիֆիկատի գործո­ղության ոլորտները։ Սերտիֆիկացման մարմինը «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ պաշ­տո­նական կայքի միջոցով ապահովում է հայտատուներին հետևյալ տեղեկատվությամբ՝

  • սերտիֆիկացման գործողությունների հաջորդականության նկարագրության (սկսած տրված հայտերի գրանցումից մինչև իրավասության սերտիֆիկատի տրամադրումը, ինչպես նաև իրավասության սերտիֆիկատի դադարեցման, չեղարկման վերաբերյալ),
  • անձանց սերտիֆիկացման նորմատիվ պահանջները,
  • բողոքների (գանգատների) և վճռափոխությունների հետ վարվելու տեղեկատվությունը։

Սերտիֆիկացման մարմնի պահանջները հետևյալն են՝

ա) համապատասխանել սերտիֆիկացման համար սահմանված պահանջներին,

բ) աշխատանքների ընթացքում իրականացնել բոլոր անհրաժեշտ գործառույթները,

գ) ժամանակին տեղեկացնել հայտատուներին սերտիֆիկացման գործընթացում կատարված փոփոխությունների մասին։

Անձանց սերտիֆիկացման մարմինը սահմանված կարգով մշակել և վավերացրել է հավատարմագրման ոլորտին համապատասխան սերտիֆիկացման սխեմաներ, որոնք պարբերաբար վերանայվում և վավերացվում են։ Յուրաքանչյուր սխեմայի պահանջներին համապատասխան մշակված են քննական հարցաշարեր, որոնք նույնպես մշակված և վավերացված են համապատասխան կարգով։

Համապատասխանության հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։

Մենք կկապվենք ձեզ հետԼրացրեք հայտը