Skip to content

Մեր պատմությունը

bt_bb_section_bottom_section_coverage_image
Սիրով ողջունում եմ Ձեզ «ՆԱՐԵԿ» Գիտահետազոտական ՓԲ ընկերության պաշտոնական էջում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Մեր կողմից մատուցվող ծառայություններին։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է անաչառ, թափանցիկ և խուսափում է անբարեխիղճ մրցակցությունից: Մեր նպատակն է պարբերաբար ընլայնել գործունեության շրջանակները` ընդլայնելով հավատարմագրման ոլորտները:   Ընկերության Տնօրեն Արման Դայան

Մեր պատմությունը

«ՆԱՐԵԿ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ իր գործունեությունը
ծավալել է 1994թ-ից ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կազմում: Այն հանդիսանում է «ՊԱՐԵՆ»
գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկության իրավահաջորդը:
2005թ-ից ընկերությունը մասնավորեցվել  և ընդլայնել է իր գործունեության շրջանակները:
Ընկերությունն իր ծառայությունների մատուցման բարձր որակի շնորհիվ արժանացել է բազմաթիվ
պատվոգրերի և մեդալների:
2010թ-ին միջազգային աուդիտորների կողմից ընկերությունում իրականացվել է աուդիտ և ընկերության
գործունեությունը ճանաչվել է համապատասխան որակի կառավարման համակարգի պահանջներին և
ընկերությանը շնորհվել է ISO 9001:2005 միջազգային սերտիֆիկատ:
Ընկերությունում գործում են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից
հավատարմագրված հետևյալ ՀԳՄ-ները՝
– Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմին,
– Ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտությունների փորձարկման լաբորատորիա,
– Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին,
– ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին,
-Տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին:

 

Մեր թիմը

https://certification.am/wp-content/uploads/2022/07/275557984_5305453392821111_3618794366827778532_n.jpg

Հավատարմագրման վկայագրեր