Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը «Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերության առանձնացված ստորաբաժանում է, կրում է պատասխանատվություն իր սերտիֆիկացման աշխատանքների անկողմնակալության համար և ապահովում է առևտրային, ֆինանսական կամ այլ ճնշումների անկողմնակալությունը: Սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներ՝ ազգային տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող ոլորտներով և մաքսային միության /եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով հավատարմագրման ոլորտին համապատասխան:
Սերտիֆիկացման մարմինը իր գործունեությունն իրականացնում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով:
Համապատասխանության հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։