Լաբորատոր փորձարկումներ

bt_bb_section_bottom_section_coverage_image

Լաբորատոր փորձարկումներ

«Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտությունների փորձարկման լաբորատորիան որդեգրել է  շարունակական զարգացման ու առաջընթացի քաղաքականություն, բարելավել է  իր փորձարարական բազան, ընդլայնել է  մատուցվող ծառայությունների ցանկը։

Լաբորատորիան հագեցած է նորագույն  սարքավորումներով և չափման միջոցներով , որոնց շնորհիվ գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրականացնելով պարենային և ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ համակցված կերերի, ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշների որոշման փորձարկումներ ։ Փորձարկումները կատարվում,  են  Եվրասիական տնտեսական միության,, Եվրոպական միության նորմատիվ փաստաթղթերի պահանջներով:

Լաբորատորիայում աշխատում են փորձարկող-մասնագետներ, որոնց կոմպետենտությունը հավաստվում է միջազգայնորեն սահմանված չափանիշներով՝ մասնակցություն PT–ների, ընթերական աուդիտների (witness audit)  գործնական առաջադրանքների և այլ գնահատումների միջոցով:

Լաբորատորիան պարբերաբար մասնակցում է  միջլաբորատոր համեմատական փորձարկումների և արձանագրում է դրական արդյունքներ:

Մանրէաբանական փորձարկումների բաժնում իրականացվում են սննդամթերքում՝ ՝ ախտածին մանրէների  հայտնաբերման փորձարկումներ՝  դասական և էքսպրես (արագացված) մեթոդներով՝  ԳՁՕ–ի առկայության որակական և քանակական հետազոտություններ, որոնք նպաստում են մթերքի և հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ապահովելով տնտեսվարողների առավել արդյունավետ սպասարկումը:

Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրէաբանական ցուցանիշները ներառում են  հետևյալ խմբերը.

  • Սանիտարաբնորոշ մանրէներն, որոնց շարքին դասվում են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), Enterobacteriaceae ցեղի մանրէներ, էնտերոկոկեր
  • պայմանական-ախտածին մանրէներ՝ Е. coli (աղիքային ցուպիկ), S. aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ),  Proteus, В. Cereus ցեղերի մանրէներ, սուլֆիտառաջացնող կլոստրիդիմներ, Vibrio parahaemolyticus,
  • ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելներ և Listeria monocytogenes,
  • Yersinia ցեղի և այլ ախտածին մանրէներ՝ սննդամթերքի արտադրության տարածքում տիրող համաճարակային իրավիճակին համապատասխան,
  • փչացման մանրէներ՝ խմորասնկեր և բորբոսասնկեր,
  • մերանային  միկրոֆլորայի մանրէներ և պրոբիոտիկ մանրէներ (կաթնաթթվային մանրէներ, խմորասնկեր, բիֆիդոբակտերիաներ, լակտոբակտերիաներ և այլն)՝ տեխնոլոգիական միկրոֆլորայի նորմավորվող մակարդակով մթերքում  և պրոբիոտիկ մթերքներում:

Քիմիական հետազոտությունների բաժնում դասական մեթոդներին զուգահեռ իրականացվում են փորձարկումներ հեղուկային, գազային քրոմատագրման, իմունաֆերմենտային, ատոմաէմիսիոն մեթոդներով։ Հագեցած լինելով փորձարկման,  նմուշապատրաստման համար կիրառվող ավտոմատացված սարքավորումներով, ընդլայնվել է փորձարկվող ցուցանիշների տիրույթը,  կրճատվել են մի շարք փորձարկումների տևողությունը՝ ի հաշիվ ավտոմատացված նմուշապատրաստման։

Լաբորատորիայում իրականացվում են, ինչպես անվտանգության ցուցանիշների՝

  • թունավոր տարրերի,
  • միկոտոքսինների,
  • հորմոնների,
  • հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների,
  • պեստիցիդների,
  • մեթանոլի և այլ ցնդող նյութերի
  • պոլիքլորացված բիֆենիլների և այլ նյութերի մնացորդային քանակների,

այնպես էլ որակական ցուցանիշներ որոշումներ, այդ թվում՝

  • վիտամինների,
  • ամինաթթուների,
  • միկրոտարրերի,
  • օրգանական թթուների
  • սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի
  • շաքարների և այլ որակական ցուցանիշների որոշում։

Համապատասխանության գնահատման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։

Մենք կկապվենք ձեզ հետԼրացրեք հայտը