Ֆիզիկական անձանց սերտիֆիկացում▼
Սերտիֆիկացման ոլորտի նկարագրությունը
- Կառավարման համակարգերի պատասխանատու, մասնագետ, փորձագետ
- Կառավարման համակարգերի աուդիտոր /ներքին, արտաքին/
- Արտադրանքի սերտիֆիկացման փորձագետներ
- Արտադրական վտանգավոր օբյեկտների գմահատման փորձագետներ
- Ինժեներատեխնիկական անձնակազմ
- Արտադրական գործընթացներին մասնակցող աշխատակիցներ
- Դասընթացավարներ
- Էներգետիկայի ոլորտ
- Հանրային սննդի ծառայությունների համապատասխանության գնահատման փորձագետ
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի փորձագետ
Սերտիֆիկացման սխեմաների նկարագրությունը և նախապայմանները
Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման ժամանակ, իրականացվում է՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու գործընթացի վերաբերյալ հայտի, օբյեկտիվ վկայությունների ներկայացում սերտիֆիկացման մարմին,
բ) սերտիֆիկացման մարմին հայտատուի կողմից ներկայացված հայտի վերլուծություն, փաստաթղթերի փորձաքննություն և դրա վերաբերյալ որոշման կայացում,
գ) հաձնաժողովի կողմից քննության արդյունքների ներկայացում,
դ) օբյեկտիվ տվյալների արդյունքների վերլուծություն սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում):
Սերտիֆիկացման մարմինը կարող է դադարեցնել կամ կասեցնել սերտիֆիկատի գործողությունները, եթե սերտիֆիկացված ֆիզիկական անձի նկատմամբ ստացել է բողոքներ, գանգատներ մասնագիտական գործունեության վերաբերյալ: