Skip to content

Կառավարման համակարգերի սերտիֆիկացում

Աուդիտի գործընթացները, սերտիֆիկատի տրամադրման, մերժման, պահպանման, նորացման,  կասեցման,վերականգնման կամ դադարեցման կամ սերտիֆիկացման ոլորտի ընդլայնման կամ կրճատման գործընթացներ, կառավարման համակարգերի տեսակներ և սերտիֆիկացման  սխեմաները նկարագրված են ՆԳՀ-ՓԸ-12/24 Սերտիֆիկացմանընթացակարգում

Աուդիտի գործընթացները,  սերտիֆիկատի տրամադրման,  մերժման, պահպանման,  նորացման, կասեցման, վերականգնման կամ  դադարեցման կամ  սերտիֆիկացման ոլորտի  ընդլայնման կամ կրճատման  գործընթացներ, կառավարման  համակարգերի տեսակներ  և սերտիֆիկացման սխեմաները նկարագրված են ՆԳՀ-ՓԸ-12/24 Սերտիֆիկացման ընթացակարգում

«ՆԱՐԵԿ» Գիտահետազոտական ՓԲ ընկերության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրված է ԻՍՕ 9001 «Որակի կառավարման համակարգեր. Ընդհանուր պահանջներ», ԻՍՕ 14001 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր.Պահանջներ և կիրառման ուղեցույց», ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ», ԻՍՕ 45001 «Աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության կառավաման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց» /տե’ս հավատարմագրման վկայականը/

«ՆԱՐԵԿ» Գիտահետազոտական ՓԲ ընկերության կառավարման համակարգերի սերտիֆիկացումը ներառում է՝

✔ Նախնական աուդիտ

✔ Սերտիֆիկացման հայտի գրանցում

✔ Հայտի վերլուծություն

✔ Սերտիֆիկացման հայտի վերաբերյալ որոշման ընդունում

✔ Աուդիտի ծրագրի մշակում

✔ Աուդիտի պլանավորում

✔ Կառավարման համակարգերի աուդիտ

✔ Տեղում աուդիտ

✔ Աուդիտի հաշվետվության նախապատրաստում

✔ Սերտիֆիկացման վերաբերյալ որոշման ընդունում

✔ Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և հանձնում պատվիրատուին

✔ Համապատասխանության սերտիֆիկատի հանձնումից հետո նաև՝ սերտիֆիկացված կառավարման համակարգերի համապատասխանության հսկողության աուդիտի իրականացում

Աուդիտորական գործունեությունը ներառում է `

✔ նախնական խորհրդակցության անցկացումը

✔ աուդիտի անցկացման ընթացքում փաստաթղթերի փորձաքննությունը

✔ աուդիտի ընթացքում հաղորդակցվելը

✔ գիդերի և դիտորդների դերերի ու պարտականությունների որոշումը

✔ տեղեկատվության հավաքումը

✔ աուդիտի տվյալների ստացումը

✔ աուդիտորական եզրակացությունների ձևակերպումը

✔ եզրափակիչ խորհրդակցության անցկացումը

Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը կարող է կասեցնել սերտիֆիկատի գործողության ժամկետը, բայց վեց ամսից ոչ ավելի ժամկետով, հետևյալ դեպքերում`

համապատասխանության հսկողության ժամանակ էական ռիսկերին առնչվող անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում

հայտնաբերված անհամապատասխանությունները երկու ամսվա ընթացքում չվերացնելու դեպքում

սպառողներից արտադրանքի և արտադրության անվտանգությանը վերաբերող հիմնավորված բողոքների առկայության դեպքում, որոնք կապված են իրավական և նորմատիվ պահանջների խախտումների հետ

համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման և համապատասխանության նշանի կիրառման կանոնների խախտման դեպքում

համապատասխանության հսկողության գործընթացներից և (կամ) գործընթացների անցկացման համար վճարումից հրաժարվելու դեպքերում: