Լաբորատոր փորձարկումներ
«ՆԱՐԵԿ» Գիտահետազոտական ՓԲԸ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտությունների փորձարկման լաբորատորիան որդեգրել է շարունակական զարգացման ու առաջընթացի քաղաքականություն, բարելավել է իր փորձարարական բազան, ընդլայնել է մատուցվող ծառայությունների ցանկը։
Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով և չափման միջոցներով, որոնց շնորհիվ գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրականացնելով պարենային և ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ համակցված կերերի, ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշների որոշման փորձարկումներ։ Փորձարկումները կատարվում, են Եվրասիական տնտեսական միության,, Եվրոպական միության ստանդարտացման փաստաթղթերի պահանջներով:
Լաբորատորիայում աշխատում են փորձարկող-մասնագետներ, որոնց իրազեկությունը հավաստվում է միջազգայնորեն սահմանված չափանիշներով՝ մասնակցություն PT–ների, ընթերական աուդիտների (witness audit) գործնական առաջադրանքների և այլ գնահատումների միջոցով:
Լաբորատորիան պարբերաբար մասնակցում է միջլաբորատոր համեմատական փորձարկումների և արձանագրում է դրական արդյունքներ: Գործընկեր լաբորատորիաների հետ մասնակցում է որակի գնահատման այլ ծրագրերի:
Մանրէաբանական փորձարկումների բաժնում իրականացվում են սննդամթերքում՝ ախտածին մանրէների հայտնաբերման փորձարկումներ՝ դասական և էքսպրես (արագացված) մեթոդներով՝ ԳՁՕ (ГМО)–ի առկայության որակական և քանակական հետազոտություններ, որոնք նպաստում են մթերքի և հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ապահովելով տնտեսվարողների առավել արդյունավետ սպասարկումը:
Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրէաբանական ցուցանիշները ներառում են հետևյալ խմբերը.
- Սանիտարաբնորոշ մանրէներն, որոնց շարքին դասվում են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), Enterobacteriaceae ցեղի մանրէներ, էնտերոկոկեր
- պայմանական-ախտածին մանրէներ՝ Е. coli (աղիքային ցուպիկ), S. aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ), Proteus, В. Cereus ցեղերի մանրէներ, սուլֆիտառաջացնող կլոստրիդիմներ, Vibrio parahaemolyticus,
- ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելներ և Listeria monocytogenes,
- Yersinia ցեղի և այլ ախտածին մանրէներ՝ սննդամթերքի արտադրության տարածքում տիրող համաճարակային իրավիճակին համապատասխան,
- փչացման մանրէներ՝ խմորասնկեր և բորբոսասնկեր,
- մերանային միկրոֆլորայի մանրէներ և պրոբիոտիկ մանրէներ (կաթնաթթվային մանրէներ, խմորասնկեր, բիֆիդոբակտերիաներ, լակտոբակտերիաներ և այլն)՝ տեխնոլոգիական միկրոֆլորայի նորմավորվող մակարդակով մթերքում և պրոբիոտիկ մթերքներում:
Քիմիական հետազոտությունների բաժնում դասական մեթոդներին զուգահեռ իրականացվում են փորձարկումներ հեղուկային, գազային քրոմատագրման, իմունաֆերմենտային, ատոմաէմիսիոն մեթոդներով։ Հագեցած լինելով փորձարկման, նմուշապատրաստման համար կիրառվող ավտոմատացված սարքավորումներով, ընդլայնվել է փորձարկվող ցուցանիշների տիրույթը, կրճատվել են մի շարք փորձարկումների տևողությունը՝ ի հաշիվ ավտոմատացված նմուշապատրաստման։
Լաբորատորիայում իրականացվում են, ինչպես անվտանգության ցուցանիշների՝
- թունավոր տարրերի,
- միկոտոքսինների,
- հորմոնների,
- հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների,
- պեստիցիդների,
- մեթանոլի և այլ ցնդող նյութերի
- պոլիքլորացված բիֆենիլների և այլ նյութերի մնացորդային քանակների,
այնպես էլ որակական ցուցանիշներ որոշումներ, այդ թվում՝
- վիտամինների,
- ամինաթթուների,
- միկրոտարրերի,
- օրգանական թթուների
- սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի
- շաքարների և այլ որակական ցուցանիշների որոշում։
Համապատասխանության գնահատման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։
