Skip to content

Կառավարման համակարգերի սերտիֆիկացում

Տեղեկատվության ստացման համար հարցումների, գանգատների և բողոքների վերլուծության գործընթացներ

Հայտատուն ծառայությունների մատուցման ժամանակ կարող է բողոքարկել ՍՄ-ի որոշումն՝ այն գրավոր ձևով
ուղարկելով ՍՄ՝ ՍՄ-ի մատուցած ծառայությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Գանգատի
կամ բողոքի ստացման դեպքում Կառավարման համակարգի պատասխանատուն գրանցում է այն գանգատների և
բողոքների գրանցամատյանում: Ընդունված բողոքի հիման վրա ընկերության տնօրենի հրամանով ստեղծվում է
բողոքարկման հանձնաժողով: Բողոքարկման հանձնաժողովը ծանոթանում է բողոքի բովանդակության հետ և
գնահատում, թե որքանով է այն առնչվում ՍՄ-ի գործունեությանը:

Բողոքարկման հանձնաժողովը կարող է պահանջել հետևյալ փաստաթղթերը՝

— հայտատուի և ՍՄ-ի միջև նամակագրությունը,

— հայտատուի սերտիֆիկացման փաստաթղթերը և այլն:

 

https://certification.am/wp-content/uploads/2025/06/analysis2-1.jpeg

 

Փաստաթղթերի քննարկման և պահելու ժամանակ ապահովվում է հայտատուի և ՍՄ-ի բոլոր փաստաթղթերի
գաղտնիությունը և անվտանգությունը: Հայտատուի առաջարկով բողոքարկման ժամանակ կարող են քննարկվել
գաղտնիության պահպանման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ: Եթե ներկայացված նյութերը բավարար չեն
վերջնական որոշում կայացնելու համար, ապա բողոքարկման հանձնաժողովի նախագահը կարող է իրականացնել
լրացուցիչ վերլուծություն՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով փորձագետներ այլ կազմակերպություններից
կամ փորձագետներ հայտատուի առաջարկությամբ: Վերլուծության արդյունքները ներկայացվում են կամայական
հաշվետվության ձևով, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը: Բողոքարկման հանձնաժողովը
քննարկում է հարցը հայտատուի կողմից բողոք ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Հարցերի քննարկման
ժամանակ ներկա են գտնվում միայն բողոքարկման հանձնաժողովի անդամները: Եթե հարցերի քննարկումից հետո
որոշում ընդունելու ժամանակ բողոքարկման հանձնաժողովի անդամների միջև առաջանում է տարաձայնություն,
ապա այն կարող է լրացուցիչ քննարկվել մեկ այլ կողմի կամ փորձագետների հետ: Որոշ դեպքերում վիճելի
հարցերի քննարկումը բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից կարող է իրականացվել հեռակա՝
նամակագրությամբ: Բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում՝ բողոքարկողը կարող
է բողոք ներկայացնել բարձր ատյաններ:

Եթե բողոքը չի վերաբերում ՍՄ-ի գործունեությանը, ապա բողոքարկման
հանձնաժողովի քարտուղարը բողոքի գրանցման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն
ուղարկում է սերտիֆիկատ ձեռք բերող կազմակերպությանը: Սերտիֆիկատ ձեռք բերող կազմակերպությունը ՍՄ-ին
ազատ ձևով կազմված հաշվետվության տեսքով ներկայացնում է տեղեկատվություն, որ բողոքի բավարարման
ուղղությամբ կատարված աշխատանքները հաջողությամբ ավարտվել են՝ նշելով ապացուցող փաստաթղթերը:
Հաշվետվությանը զուգահեռ սերտիֆիկատ ձեռք բերող կազմակերպությունը ներկայացնում է տեղեկատվություն
հետագայում կատարված ուղղիչ գործողությունների վերաբերյալ, որպեսզի հետագայում կանխվեն նման բողոքները:
Եթե բողոքը վերաբերում է ՍՄ-ի գործունեությանը, որի համար պատասխանատու է սերտիֆիկացման մարմինը,
ապա բողոքարկման հանձնաժողովն իրականացնում է գործողություններ բողոքների բավարարման ուղղությամբ և
ձևակերպում է իր հաշվետվությունը, որ բողոքը բավարարված է: