Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացում

Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացում
«Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերության Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը առանձնացված ստորաբաժանում է, Սերտիֆիկացման Մարմնի ղեկավարն է Աննա Խաչատրյանը: Սերտիֆիկացման մարմինը կրում է պատասխանատվություն իր համապատասխանության հավաստման ( սերտիֆիկացման, հայտարարագրման) աշխատանքների անկողմնակալության համար և ապահովում է առևտրային, ֆինանսական կամ այլ ճնշումների անկողմնակալությունը: Սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներ՝ ազգային տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող ոլորտներով և մաքսային միության /եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով հավատարմագրման ոլորտին համապատասխան:
Սերտիֆիկացման մարմինը իր գործունեությունն իրականացնում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով:
«Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերության Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը հայտատուներին առաջարկում է ծառայություն հետևյալ ոլորտներում․
- ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 015/2011 «Հացահատիկի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 017/2011 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 023/2011 «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ»
- ՄՄ ՏԿ 024/2011 «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»
- ՄՄ ՏԿ 029/2012 «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»
- ՄՄ ՏԿ 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 034/2013 «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 040/2016 «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 051/2021 «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին»
- ՀՀ կառավարության առ 19.10.2006 N 1546-Ն որոշում «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգ»
Կիրառվող սերտիֆիկացման գնահատման ձևը և սխեմաները ներկայացված են ՆԳՀ-11-ՍՄ/2025 «Սերտիֆիկացման» ընթացակարգում,
Համապատասխանության հայտարարագրերի գնահատման ձևը և սխեման տրված է ՆԳՀ-10-ՍՄ/2025 «Համապատասխանության հայտարարագրերի գրանցման» կառավարման ընթացակարգում:
«Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերության Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 — 2013 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ Հավատարմագրման վկայագիր N 009/S-047 (http://www.armnab.am/CertificationBodyList) և նշանակվել որպես գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ Գնահատման Մարմնի Նշանակման Վկայական Ն-16 (https://mineconomy.am/page/401):
Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի ծառայությունների գնագոյացումն ու արժեքը ներկայացված է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարրի № 515-Ն առ 16․04․2015թ. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հրամանում:
Սերտիֆիկիացման գործընթացի վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:
Բողոքների և գանգատների հետ վարվելու կարգը նկարագրված է ՆԳՀ-04-ՍՄ/2025 «Գանգատների և բողոքարկումների քննարկման» ընթացակարգում։
ՍՄ-ում ստացված բողոքը կամ գանգատը կառավարման համակարգի պատասխանատուն ներկայացնում է Ընկերության տնօրենին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու նպատակով։ Բողոքարկման հանձնաժողովը քննարկում է ստացված բողոքը կամ գանգատը։ Քննարկման վերաբերյալ որոշումն ուղարկվում է բողոքարկողին կամ գանգատարկողին՝ գրավոր ծանուցագրով, եթե գանգատը կամ բողոքը ներկայացվել է առձեռն (ծանուցումն անմիջապես հանձնվում է ներկայացնողին), էլեկտրոնային փոստով, եթե գանգատը կամ բողոքը ներկայացվել է էլեկտրոնային փոստի միջոցով (այս դեպքում էլեկտրոնային նամակը տպագրվում է և կարվում է համապատասխան թղթապանակում, էլեկտրոնային փոստով ուղարկվում է ստացվել է Ձեր կողմից գանգատը/բողոքը), փոստով, եթե գանգատը կամ բողոքը ստացվել է փոստի միջոցով։








