ՍԽԵՄԱ 2 Ս
ՍԽԵՄԱՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
2Ս Սխեմայով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է կամ վաճառողը (արտադրողի կողմից լիազորված անձը):
2Ս Սխեմայով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը:
1. Հայտատուն իր կողմից ընտրված արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կից փաստաթղթերով:
2. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում:
3. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համաձայնագիր:
4. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը՝ փորձարկումները անցկացնելու համար հավատարմագրված, փորձարկման լաբորատորիայում:
5. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն:
6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձարկումների) փորձարկումների արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում:
7. Հայտատուի ներկայարած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկումների ու արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն կազմում է եզրակացություն համապատասխանության տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում է հայտատուին:
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացմած արտադրանքի պարբերական գնահատում (համապատասխանության հսկողություն) է իրականացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ, հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրանքի նույնականացման, դրա նմուշների (փորձանմուշների) փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:
Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է , և այդ ապրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման տվյալ մարմինը սերտիֆիկացում անցկացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի:
Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքերի դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը ՝
— կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
— դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները մուտքագրում է գրանցամատյանում:
Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն՝ նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմնին: Նշված մարմինն ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: