Skip to content

Արտադրանքի ՍՄ

Տեղեկատվություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՆԱՐԵԿ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՓԲԸ -Ի ՄԱՍԻՆ

              «ՆԱՐԵԿ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՓԲԸ /նախկինում «Պարեն» Գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկություն/ծավալել է իր գործունեությունը 1994թ-ից՝ ՀՀ Գյուղնախարարություն կազմում: 2005թ ընկերությունը սեփականաշնորհվել է՝ վերանվանվելով «Նարեկ» Գիտահետազոտական Փակ Բաժնետիրական Ընկերություն և ընդլայնել իր գործունեության շրջանները: Ընկերության կազմում ներկայումս գործում են հավատարմագրված արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի և անձանց սերտիֆիկացման մարմիններ, ինչպես նաև հսկողություն իրականացնող մարմին:

Ընկերության աշխատակիցների կազմում ընդգրկված են բարձր մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր բազմաթիվ անգամ վերապատրաստվել և շարունակում են վերապատրաստվել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրի հեղինակավոր ընկերություններում և ձեռնարկություններում:

Ընկերությունն իր ծառայությունների մատուցման բարձր որակի շնորհիվ արժանացել է բազմաթիվ պատվոգրերի,մեդալների:

Ընկերության գործունեթյան հիմնական ուղղություններն են՝

— Համապատասխանության հավաստում / հայտարարագրում և սերտիֆիկացում /

— Կառավարման համակարգերի աուդիտ / որակի, էկոլոգիական, սննդամթերքի անվտանգության և այլն/ և սերտիֆիկացում

— Թրեյնինգներ, վերապատրաստման դասընթացներ,

— Անձանց սերտիֆիկացում

— Կառավարման համակարգերի միջազգային աուդիտների պատրաստում

 

Սերտիֆիկացման մարմնի փաստացի գործունեության հասցեն է.

ՀՀ, 0023, ԵՐԵՎԱՆ, ԳԵՏԱՌԻ 4

Հարկային կոդ՝ ՀՎՀՀ 00403641

Բանկային տվյալներ՝ ՀՀ 247230001338 0999 ԱՇԻԲ Էրեբունու մասնաճյուղ

Հեռ. 010 52 45 19, բջջ : 091 555 153, 094 757 977

Ֆաքս: —

Վեբ կայք: www.certification.am

E-mail: info@certification.am, director@certification.am, narek-lab@yandex.ru,narekgitahetazotakan@gmail.com