Skip to content

Արտադրանքի ՍՄ

Սխեմա

ՍԽԵՄԱ 1 Ս

 

ՍՈՒՅՆ ՍԽԵՄԱՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

1Ս Սխեմայով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը(ներմուծողը):

1Ս Սխեմայով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը:

1. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կից փաստաթղթերով:

2. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում:

3. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և փորձարկումների անցկացման համաձայնագիր:

4. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հայտատուի ներկայությամբ անցկացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացումը կամ արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացումը և խմբաքանակից արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը:

5. Արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) անց են կացվում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում:

6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացված փաստաթղթերի վերլուծության արդյունքների և արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկումների արդյունքների ամփոփում:

7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, խմբաքանակից վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:

                Սույն սխեմայի դեպքում սերտիֆիկատի գործողության ժամկետը մինչև արտադրանքի պիտանելիության ժամկետը, բայց ոչ ավելի 36 ամսից: